Երգչուհի Վերա Բրեժնևայի սիրավեպը պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ ավարտվեց


Երգչուհի Վերա Բրեժնևայի սիրավեպը պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ ավարտվեց ամուսնությանյամբ: Ինչպես տեղեկացնում են Իտալական լրատվամիջոցները նրանց հարսանեկան արարողություն տեղի է ունեցել Forte dei Marmi-ում: Forte dei Marmi-ն ծովափնյա քաղաք է, Իտալիայի Տոսկան քաղաքում, որը հայտնի է իր լողափերով:

Համաձայն տեղական մամուլի տեղեկությունների Վերայի և Կոնստանտինի ամուսնական արարողակարգը անցկացրել է   կուրորտային   քաղաքի քաղաքապետ Ումբերտո Բուրատին:

«Ես չեմ կարող ասել ավելին, քան դուք արդեն գիտեք, կարող եմ միայն ասել, որ նրանք այն  շատ զույգերից մեկն են, որ որոշել է մեզ մոտ անցկացնել իրենց հարսանեկան արարողակարգը», — ասել է քաղաքապետ Ումբերտո Բուրատին: Ըստ իտալական լրահոսի համաձայն, արարողությանը ներկա էին միայն հարազատները և ամենամտերիմ ընկերները: Իսկ թե ովեր էին հյուրերը ավելի մանրամասն և կոնկրետ դեռ հայտնի չեն: Նույնիսկ հայտնի չէ , թե ինչու է զույգն իրենց ամուսնությունը գաղտնի պահում:

Հիշեցնենք, որ 2014 թվականին լրատվամիջոցներից հայտնի դարձավ , որ Մելաձեն և Բրեժնևան ապրում են միասին, նաև իրենց հետ են ապրում Վերայի աղջիկները: Իսկ հետո նույնիսկ խոսակցություններ էին պտտվում, որ Վերային շատ հաճախ տեսնում են Կոնստատնինի Կիևում գտնվող ամառանոցում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!