Երգիչը խնդրում է Աստծուն. «Աստված, ուժ տուր»․Արմենչիկ


Տարեսկզբին՝ հունվարի երեքին, Արմենչիկն իր ֆեյսբուքյան հարթակում նոր երգի փոքրիկ անոնս էր ներկայացրել՝ տեղեկացնելով, որ շուտով նոր երգի պրեմիերա է լինելու: Օրեր անց երգիչն արդեն հանրայնացրել է նոր գործը:

Երգը վերնագրված է «Աստված, ուժ տուր»: Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Շավարշ Գևորգյանը: Երգը ներկայացված է խորհրդանշական, թեմատիկ տեսահոլովակի զուգակցությամբ: Տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Սահակյանն է:

Երգը խոհական է: Այն յուրօրինակ զրույց է Աստծո հետ: Երգիչը խնդրում է Աստծուն՝ ցույց տալ ճիշտ ճանապարհը, ուժ տալ, որ միշտ զգա նրա ներկայությունը, քանզի առանց Աստծո ապրելն անհնար է համարում:

Երգում դժվարին օրերի նկարագրության կողքին նաև լավատեսական տրամադրություններ են արտահայտվում ապագայի, առաջիկայի հետ կապված:

Երգն արդեն իսկ հասցրել է արժանանալ Արմենչիկի երգարվեստի սիրահարների հավանությանը:Արմենչիկի ներկայացրած նոր գործի պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!