«Երբ նկարվելու հետևանքով օվկիանոսի ջուրը լցվում է կոշիկներիդ մեջ»․ Գայանե Ասլամազյնաի հումորային հրապարակումը


Գայանե Ասլամազյանը տևական ժամանակահատված է համացանցային հարթակում լռություն է պահպանում։  Դա զարմացրել էր հաղորդավարուհւ, դերասանուհու հետևորդներին, քանի որ նա բավականին ակտիվություն ուներ ժամանակին  և հիմանկանում հանդես էր գալիս քաղաքական բնույթի գրառումներով։

Մեկնաբանություններում Գայանեն շատ հաճախ քննադատվում էր և երևի թե ակտիվության դադարեցման պատճառներից մեկն էլ հենց դա էր։

Բայց ահա Գայանե Ասլամազյանը հանդես է եկել նոր լուսանկարների հրապարակմամբ, որտեղ նա գտնվում է ծովափին։ Դերասանուհին ներկայացել է սպորտայի ոճում։ Լուսանկարները նա ներկայացրել է ինսթագրամյան սթորի հատվածում։

Լուսանկարներից մեկում Գայանեն ցույց է տալիս, որ չնայած երկարաճիտ կոշիկներին՝ դրանց  մեջ լցվել  է օվկիանոսի ջուրը և դա միայն այն բանի համար, որ ցանկություն է եղել լուսանկարվել օվկիանոսի ֆոնին։

Նա լուսանկարը մակագրել է հետևյալ կերպ․ «Երբ նկարվելու հետևանքով օվկիանոսի ջուրը լցվում է կոշիկներիդ մեջ»։ Լուսանկարն, իհարկե, ստացվել է, որն էլ ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: