Մի անգամ մի միլիարդատեր երկար տարիներ աշխատած գործավարուհուն արձակուրդ ճանապարհելիս որոշում է նրան մի քանի միլիոն դոլար նվիրել, որպեսզի վերջինս ոչնչի կարիք չունենա։

Գործավարուհին զարմացած հարցնում է, թե ինչի համար է դա և ընդգծում, որ աշխատելու ընթացքում հասցրել է մի քանի միլիարդ դոլար հավաքել։ Միլիարդատերը զարմացած հետաքրքրվում է, թե ինչպես է դա նրան հաջողվել։ Գործավարուհին անկեղծանում է և պատմում, որ աշխատանքային ողջ պրոցեսի ընթացքում կրկնօրինակել է իր ղեկավարին։

Երբ նա ազատ հողատարածքներ կամ արժեթղթեր էր գնում, նույնն էլ գործավարուհին էր անում, սակայն ավելի քիչ քանակությամբ։ «Երբ Դուք միլիոններ էիք աշխատում, ես մի քանի հազար դոլար էի վաստակում։

Իսկ երբ Դուք աշխատեցիք Ձեր 1-ին միլիարդը, ես աշխատեցի իմ 1-ին միլիոնը»,- պատմել է գործավարուհին։ Ում հետ շփվես, նրա նման էլ կդառնաս։ Գոյություն ունեն մարդիկ-ճանճեր ու մարդիկ-մեղուներ։ Մեղուն ձեզ միշտ դեպի ծաղիկները կտանի։

Խելացի մարդկանց կողքին միշտ կզարգանաք։ Լավ մարդկանց կողքին միշտ կհասնեք ձեր նպատակներին, իսկ վատերի կողքին միշտ բացասականով պարուրված կմնաք։