Երբ անհրաժեշտություն կա այս թեմայով շոու անելու, անում ենք․ որտե՞ղ են թեքահարթակները․ Թեհմինա Վարդանյան


Ինչպես արդեն հայտնի է՝ Փակ Շուկայի գետնանցումը վերանորոգվել է և հանձնվել շահագործման։ Այս մասին բազմիցս հասցրեցին խոսել հասարակության տարբեր ներկայացուցիչներ՝ գովաբանեցին, բարձր գնահատեցին և անգամ փնովեցին ու բացասական տարրեր գտան։

Գետնանցումի վերանորոգմանն անդրադարձել է նաև Թեհիմնա Վարդանյանը։ Նա նշում է, որ շատ լավ է վերանորոգված գետնանցումը, սակայն մի մեծ բաց կա․ այն է՝ թեքահարթակների բացակայութունը։

Չէ որ այդ  տարածքով կանցնեն ինչպես հաշմանդամներ, այնպես էլ ծնողներ մանկասայլակներով։

Թեհմինա Վարդանյանը մասնավորապես գրել է․ «Իհարկե շատ լավ է, որ հիմնանորոգվել է Փակ Շուկայի դիմացի գետնանցումը, բայց որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչո՞ւ այն կահավորված չէ հաշմանդամություն ունեցող անձանց կամ մանկասայլակների համար:

Երբ անհրաժեշտություն կա այս թեմայով շոու անելու, անում ենք, երբ գործնական փուլ ենք անցնում, ավելորդ ջանք չենք դնում: Որտե՞ղ են թեքահարթակները»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!