Եվս մեկ լուսավոր անձ հեռացավ իմ կյանքից․․․ Գայանե Ասլամազյանի հուզիչ գրառումը


Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր հարթակում իր հետ պատահատած դժբախտ դեպքի մասին  է գրառել։ Նա հայտնել է, որ ևս մեկ լուսավոր անձ է հեռացել իրենից։

Այդ անձը Անտրանիկ Զորայանն է, ով հաղորդավարուհու կնքահարն էր։ Այս մարդուց Գայանեն իր մեծերի, գերդաստանի կարոտն էր առնում։

Նրա կնքահայրը դժվար պահերին միշտ կողքին է եղել։ «Մարդ, ով ծնվել էր Թուրքիայում, տեղափոխվել ԱՄՆ և մանկուց երազել Հայկական եկեղեցի կառուցել:

Այսօր շատերդ գնում եք Բրբանկի եկեղեցին, որի ատենապետն էր նա տարիեր շարունակ, իր շնորհիվ մենք ունենք մեր հավատքի անկյունը օտարության մեջ: Մարդ, ով չէր մոռանում իր արմատները…:

Իմ հարազատ… առանձնահատուկ… մեծ ու բարի սիրտ ունեցող Անտրանիկ պապի ջան, շատ եմ ցավում, դու մշտապես կմնաս իմ և իմ սերնդի սրտերում…

Իմ խորհին ցավակցությունը հարազատներին… Հիրավի մեծ կորուստ է…Լույսերի մեջ մնաս, պապի ջան…», — գրել է հաղորդավարուհին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!