«Ես 1 օր կխեղդվեմ ձեր նեգատիվից․․․»․ Ժաննա Բուտուլյանը պատասխանել է քննադատություններին


Այս օրերին Ժաննա Բուտուլյանն ակտիվ մասնակցում է ընդդիմադիրների կողմից կազմակերպած ցույցերին, որտեղից էլ լուսանկարներ է հանրայնացնում և ցույց տալիս, թե ինչ է կատարվում Ֆրանսիայի հրապարակում։ Հայտնի դեմքերից՝ որպես ակտիվ ցուցարարներ են հանդես գալիս նաև Անահիտ Մուտաֆյանը, Ագնեսա Շահնազայանը, Լուիզա Ղամբարյանը և այլք։

Օրերս էլ Ժաննան հանդես եկավ Առուշ Առուշանյանի հետ համատեղ լուսանկարի հրապարակմաբ և նշեց, որ այդ լուսանարը իր ինսթագրամյան էջին աննախադեպ մեծ դիտումեր են բերել։ Դերասանուհին, սակայն, քննադատությունների է արժանացել։

Եվ ահա նա նոր գրառում է կատարել և այդ կերպ ասես պատասխանել քննադատություններին։ Ժաննան մասնավորապես գրել է․ «Այն ամենն, ինչ ունենք աշխարհում, դա հենց մենք ենք։

Ես մեկ օր կխեղդվեմ ձեր նեգատիվից, դուք՝ մեկ կյանք, ես մեկ օր կտուժեմ մեկի վատ, հիմար մարդ լինելուց, իսկ նա՝ միշտ։ Յուրաքանչյուրս միայն մեր էության, արարքների և խոսքերի գերին ենք․․․ »։

Դերասանուհու գրառման մեկնաբանություններում երկրպագուները սատարել են և դրական և ջերմ խոսքերով ողողել նրա հարթակը։ Հիշեցնենք, որ դերասանուհին անկուսակցական է։ Նա բազմիցս է նշել, որ մտահոգված է իր հայրենիքով և հայրենիքի ապագայով։


Понравилась статья? Поделиться с друзьями: