Ես վերադարձա Տավուշից․․․վաղը կգմփան կեղծիքի բոլոր փուչիկները. Ստյոպա Սաֆարյան


Ստյոպա Սաֆարյանը, ով հաճախ է սկանդալային գրառումներով հանդես գալիս, հերթական գրառումն է կատարել, որտեղ խոստացել է սկանդալային բացահայտումներ կատարել։

Նա օրերս Տավուշում է գտնվել և հիմա հայտնում է, որ վերադարձել է և պատրաստվում է շատ կեղծիքներ բացահայտել։ Նա մասնավորապես գրել է․ «Եվ վաղը կգմփան կեղծիքի բոլոր փուչիկները… Ես վերադարձա Տավուշից։

Վաղը հատուկ լայվով անդրադառնալու ենք խոստացածս թեմաներին։ Ճիշտ ասած ուրբաթ օրը այնպես բրնձեցին ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասին խոստացած «խորքային ուսումնասիրությունը», որ միակ բանը, որ պետք է գրեի, հետևյալն էր. Արսեն ջան, պետք չէր այդքան խայտառակվել, հետն էլ այդպես պադստավա անել Սիրանուշ Սահակյանին։ Հո կարիերայի վերջը չէ, որ վերջին փամփուշտ կրակվեր, այն էլ սեփական ոտքին։

Գոնե թողեիք Գոհար Սավզյանի ու Սաթիկ Սեյրանյանի փխրուն ուսերին։ Գոնե կասվեր, որ իրավաբան չեն ու ծանր չէր արժենա… Իրականում այնպիսի ցածրորակ կեղծիքի էին դիմել, որ ապշել կարելի էր։ Դրա համար էլ շաբաթ և կիրակի լայվ չեղավ, քանի որ չցանկացա շաբաթավերջը փչացնել ու մերկացնել անէական թեմաներով մանր աճպարարությունները…

Այնպես որ՝ վաղը մեղքերը հիշեցնելու օր է։ Մեր Քնար Մանուկյանն էլ թող գլխանց խոստովանահայր փնտրի… Հերթը մեծ կլինի…»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!