Էդմոն Մարուքյանը մի գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է մի դեպքի, երբ ինքն ուրախություն և շնորհակալություն է հայտնել Մակրոնին գերիների վերադարձի վերաբերյալ, իսկ օգտատերերից մեկը դա անվանել է թրքաբարո գործ։

Մարուքյանը խոր մտահոգություն է հայտնում հայ հասարակության այն հատվածի մտածելակերպի վերաբերյալ, ովքեր լինելով հայ դեմ են անգամ հայ ռազմագերիների Հայաստան վերադարձին:

Քաղաքական գործիչը տեղադրել է այդ մեկնաբանության լուսանկարը, որի մասին խոսվում է։

«Վերջը բարի լինի։ Ես Ձեզ թուրքի հետ բարեկամություն եմ մաղթում, որի մեջ ազգասեր հայերը չեն մտնում»,- ահա այսպես է պատասխանել օգտատերը, երբ Մարուքյանը նշել է, որ այդ ամենը չի արվել կոմունիկացիաների համար և, առհասարակ, կոմունիկացիաների բացումը բխում է մեր երկրի շահերից։

Մեկնաբանություններում նկատելի են նաև այլ տգեղ գրառումներ։ Մեկնաբանություններում տեղի ունեցող այս երկխոսությունը կատարվել է Էմանուել Մակրոնի հայտարարության ներքո։