«‎Ես կուզեի մի օր էս տիպի կերպար խաղալ»․ ահա թե ինչպիսի կնոջ է ցանկանում կերտել Նազենի Հովաննիսյանը


Նազենի Հովհաննիսյանը, ով հաճախ է հրապարակումներով հանդես գալիս, շարունակում է մնալ հանրության ոադրության կենտրոնում։

Այս անգամ դերասանուհին, հաղորդավարուհին սև ու սպիտակ գույներով լուսանկար է հանրայանացրել, որին կից գրառման մեջ պատմել է իր ցանկություններից մեկի մասին։ Բանն այն է, որ Նազենին շատ է ցանկանում կերտել մի այնպիսի կնոջ կերպար, որը կլինի հենց լուսանկարում պատկերված Նազենին։

Իսկ լուսանկարում դերասանուհին սև զգեստով է և ծխախոտով։ Նազենին մասնավորապես գրել է․ «‎Ես կուզեի մի օր էս տիպի կերպար խաղալ. լավ սցենարով և տարբերվող մի միջավայրով ֆիլմում։

Իմ ընկերը՝ իր լուսանկարչական տաղանդով, տարավ ինձ կինոյի աշխարհ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։ Մի լուսանկարում՝ մի աշխարհ կյանք… Հ.Գ. Լոս Անջելեսում արված էս ֆոտոշարքը ինձ հետ կմնա ամբողջ կյանքիս ընթացքում։

Ասեք, որ սև սպիտակ լուսանկարներն ամենից ճաշակովն են»։ Մեկնաբանություններում Նազենիով հիացել են ինչպ‎‎ես ընկերները, այնպես էլ բազմաթիվ հետևորդներ։


Понравилась статья? Поделиться с друзьями: