«Ես կամ ուրախ եմ, կամ երկու րոպե անց տխուր․․․ինձ համար սթրեսային են ցանկացած տեսակի փոփոխություններ»․ Լիլիթ Մուրադյան


Լիլիթ Մուրադյանը գրառում է կատարել, որտեղ նկարագրել է, թե ինչն է իրեն խանգարում հանգիստ ապրելու համար։ Մանրամասնելով՝ նշել է՝ յուրաքանչյուր փոփոխություն սթրեսային է՝ նույնիսկ կենցաղային մանրուքները։

Հաղորդավարուհին հավելել է, որ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ։

Լիլիթը գրել է․ «Հանգիստ ապրել ինձ խանգարում են մտքերը և բնավորությունը, նախապես պլանավորելու սովորությունը և տրամադրության կտրուկ փոփոխությունը։

Ես կամ ուրախ եմ, կամ 2 րոպե անց տխուր 7 անհանգիստ։ Հաճախ կառչում եմ մտքերից և տանջում ինձ։

Սթրեսային են ցանկացած փոփոխությունները՝ աշխատանքային, կենցաղային, նոր իր, նոր մարդիկ, նոր իրավիճակ, անգամ երբ հանգստի եմ մեկնում ինձ ժամանակ է հարկավոր ընտելանալու համար։ Խեղդվում եմ ավելորդ իրերից,ուզում եմ արագ ազատվել դրանցից, ունենում եմ անքնություն։

Աշխատում եմ ինձ վրա, փորձում եմ ավելի թեթև ապրել, սիրում եմ լսել մարդկանց և իրենց պատմությունները, իրենք էլ ինձ են մոտիվացնում և ուժ տալիս…իսկ ի՞նչն է ձեզ խանգարում…կամ օգնում…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: