Ես իմ տները չեմ կարում ծախեմ, իմ մուտքը փակ է․ Ալեքսանդր Բաբասյանը բարկացել է


Դերասան Ալեքսանդր Բաբասյանը մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում և սիրով հետևորդներին հաղորդակից է դարձնում իր առօրյա կյանքի մանրամասներին։

Երեկ դերասանը հայտնել է, որ չի կարողացել հայտարարություն տեղադրել հայտնի List.am կայքում, քանի որ կայքը նրան արգեփակել է։

Դերասանը չի կարողանում հասկանալ արգելափակման պատճառը։ Նա մի քանի՝ մեկը մյուսի ետևից հոլովակներ է հանրայնցրել և բարկացած պատմել, որ նման մտածելակերպով միայն Հայաստանում կարող են բիզնես հիմնել և փող վճարող անհատին ուղղակի արգելափակել։

Ալեքսանդր Բաբասյանը փորձել է կապ հաստատել, կայքի միջոցով  զրույց է ունեցել, սակայն միևնույնն է մնացել է արգելափակված։ Դերասանն իր խոսքում նշում է, որ իր երկու բնակարանները չի կարողանում վաճառել, քանի որ ինչ-որ մի կայք որոշել է արգելափակել իրեն։

Այս մասին առավել մանրամասն կարող եք դիտել վարը կցված տեսանյութում, որտեղ հավաքագրված են դերասանի բոլոր հոլովակներն վերոնշյալի վերաբերյալ։


Понравилась статья? Поделиться с друзьями: