«Ես էլ եմ ուզում այդպես կերպարանափոխվել»․ Շուշան Պետրոսյանն անճանաչելիորեն փոխվել է․ նա է՛լ ավելի է նիհարել․ երգչուհու նոր լուսանկարները


Շուշան Պետրոսյանն իր կյանքի այս փուլում համեմատաբար հանգիստ փուլում է գտնվում։ Երգչուհին դադարել է քաղաքականությամբ զբաղվել և կրկին երգարվեստով է զբաղվում, որտեղ նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։

Նրա երկրպագուների և ուղղակի օգտատերերի աչքից չի վրիպել, որ Շուշանը բավականին նիհարել է։ Նա համացանցային տիրույթում հաճախ է ներկայացնում իր լուսանկարները։

Ամեն անգամ նա ներկայանում է է՛լ ավելի նիհարած և նուրբ տեսքով։ Նրա վերջին հանրայնացված լուսանկարում Շուշանն անճանաչելիորեն փոխված է։

Լուսանկարը ստիպված ես լինում մի քանի անգամ դիտել և այն էլ ուշադիր, որպեսզի հասկանալի դառնա՝ արդյո՞ք լուսանկարում հենց Շուշանն է։ Նոր կերպարը երգչուհուն շատ է սազում։ Հրապարակման մեկնաբնություններում երգչուհու հետևորդներից մեկը գրել է․ «Ես էլ եմ ցանկանում այդպես կերպարանափոխվել»։

Երգչուհու երկրպագուները ջերմ, հիացական խոսքեր են հղել և հաճոյախոսել նրան։ Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: