Ծովինար Մարտիրոսյանն այն դերասանուհիներից է, ով ինսթագրամում չափազանց ակտիվ է։ Նա ամենօրյա գրաֆիկով ցույց է տալիս իր օրը, ինչով է զբաղվում և ներկայացնում ուշագրավ մանրամասներ։

Դերասանուհին հաճախ բողոքում է իր դեմ ուղղված քննադատություններից, սակայն այդ ամենին նա ծիծաղով է վերաբերվում և փորձոմ է անտարբեր գտնվել։ Օրերս Ծովինարը ինսթագրամի պատմություններ հատվածում կադրեր է ցույց տվել և նշել, որ որոշում է կայացրել երթևեկել միայն երթուղայինով։

Իսկ թե ինչու է նման որոշում կայացրել այդքան էլ պարզ չէ։ Սակայն երբ երթուղայինի ուղևորներից մեկը հարցել է դերասանուհուն, թե ինչու է նա նման բան որոշել, դերասանուհին պատասխանել է․ «Չգիտեմ»։

Ծովինարի մերկրպագուները նկատել են, որ նա վերջին շրջանում է՛լ ավելի է գեղեցկացել և անչափ հաճելի ու խնամված արտաքին ունի։

Հիշեցնենք, որ Ծովինարի մայրը դերասանուհի Գրետա Մեջլումյանն է, իսկ ամուսինը՝ դերասան Նարեկ Հայկազյանը։