Ես երբեք չեմ պաշտպանի նրանց պայքարը և չեմ կանգնի նրանց կողքին, որովհետև վախենում եմ, որ նրանց պայքարի արդյունքում նախկինները կգան իշխանության․․․


Ինչպես արդեն հայտնի է՝ Պռոշյան գյուղում գյուղացիները բողոք էին կազմակերպել, որի մասին մի շարք շրջանակներ բացասականորեն արտահայտվեցին։

Հարյուրավոր մարդիկ փակել էին նաև Աշտարակ-Երևան մայրուղին։ Այս մասին գրառում է կատարել նաև Կարեն Քոչարյանը։ Նա իր գրառման մեջ նշել է, որ չի պատրաստվում կանգնել այդ մարդկանցից որևէ մեկի կողքին և սատարել նրան ու պաշտպանել նրանց, քանզի կարծում է, որ դրա արդյունքում նախկինները կարող են վերադառնալ։

Նրա այսօրինակ գրառումը մարդկանց մոտ զավեշտ է առաջ բերել։ Կարեն Քոչարյանը մասնավորապես գրել է․ «Երեկ մեր հարյուրավոր հայրենակիցներ փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին:

Ես երբեք չեմ պաշտպանի նրանց պայքարը և չեմ կանգնի նրանց կողքին, որովհետև վախենում եմ, որ նրանց պայքարի արդյունքում ՆԱԽԿԻՆՆԵՐԸ կգան իշխանության»։

Գրառումը  օգտատերերի մոտ քննարկումների առիթ է դարձել, նրանք կատակի են վերածել և հումորային գրառուներ կատարել։


Понравилась статья? Поделиться с друзьями: