Ես այս ընդդիմությունից այլևս ոչ մի սպասելիք և ակնկալիք չունեմ․ Ռուբեն Մխիթարյան


Ռուբեն Մխիթարյանը, ով համացանցային տիրույթում ակտիվ է և մշակութային բովանդակություն ունեցող հրապարակումներից զատ կատարում է նաև քաղաքական բնույթի գրառումներ, հերթական հրապարակումն է կատարել, որտեղ իր դժգոհությունն է արտահայտել ընդդիմադիր ուժերի վերաբերյալ։

Մխիթարյանը նշում է, որ ընդդիմության ընտրողներից մեկն էլ ինքն է, հավելում, որ իր խոսքում միշտ ազնիվ է և հենց այդ է պատճառը,

որ իր հրապարակավ խոսքը իշխանությունները չեն ընդունում և չեն համակրում իրեն։ «Ես այս ընդդիմությունից այլևս ոչ մի սպասելիք և ակնկալիք չունեմ:

Նրանք իմ համար որպես իշխանության հակակշիռ, կամ իմ՝ որպես ընտրող, խնդիրների բարձրացնող ու շահերի պաշտպան գոյություն չունեն»,- գրել է Ռուբեն Մխիթարյանը, այնուհետև հավելել, որ ընդդիմությունն այլևս տապալված է և գոյություն չունի։

Նշում է նաև, որ իր սոցհարթակում ընդդիմությանն այլևս երբեք չի անդրադառնա, քանզի վերջինս գոյություն չունի։


Понравилась статья? Поделиться с друзьями: