«Ես այնքան երջանիկ եմ, որ քո մայրն եմ․․․»․ Արփի Գաբրիելյանը հրապարակել է որդու լուսանկարները․ տեսեք որքան է նա մեծացել


Արփի և Միհրան ամուսնական զույգը տարիներ շարունակ հանրությանը գրավում է պարզությամբ, նրանց ընտանիքով հիանում են և նանցից օրինակ վերցնում։

Արփիի և Միհրանի սերը նրանց սրտում բույն դրեց նկարահանման հրապարակում։ Նրանք կերտում էին սիրահար զույգի և այն վերածվեց իրական զգացմունքի։

Այսօր նրանք գեղեցիկ ընտանիք են ստեղծել, որտեղ մեծանում է նրանց հրաշալի որդին՝ Ռոբերտը։ Երջանիկ ծնողները անսահման սիրում և հպարտանում են որդով։

Թե՛ Միհրանը, թե՛ Արփին հաճախ են կիսվում համացանցային իրենց հարթակներում Ռոբերտի լուսանկարներով, որոնք երկրպագուների կողմից մեծ ջերմությամբ են ընդունվում։ Այս անգամ փոքրիկ Ռոբերտի լուսանկարներով է կիսվել Արփին։

Դրանք սև և սպիտակ երանգավորմամբ են, որը լուսանկարներին խորհրդավորություն է հաղորդել։ Դերասանուհի երգչուհին նաև հանդես է եկել գրառմամբ։ Նա մասնավորապես գրել է․ «Դու իմ արև։ Ես երջանիկ եմ, որ քո մայրն եմ․․․ իմ Ռոբ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: