Ես այդ ելույթից քարացել էի… Բա․․․ Ստյոպա Սաֆարյանը Ռուբեն Հակոբյանի 2012 թ․ ելույթից մանրամասներ է ներկայացրել


Ստյոպա Սաֆարյանը իր լսարանին է ներկայացրել տարիներ առաջ Ռուբեն Հակոբյանի ելույթներից մեկը։ Քաղաքական վերլուծաբանը գրառման ավարտին հավելել է, որ այդ ելույթից ինքն ուղղակի քարացել էր։

Իսկ գրառման բուն իմաստը՝ ներկայացնել, որ Ռուբեն Հակոբյանը մահապարտների խումբ է հավաքում։ Իսկ թե ի՞նչ մահապարտների խումբ՝ կիմանաք Ստյոպա  Սաֆարյանի գրառումն ընթերցելուց հետո, որտեղ մանրամասն վերլուծաբանը նկարագրել է։

Նա մասնավորապես գրել է․ «Ականջովս ընկավ, որ իմ նախկին «գործընկեր» Ռուբեն Հակոբյանը մահապարտներ է հավաքագրում:

Մտածեցի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի վրա կռիվ է գնում, էն էլ ասեցին՝ իշխանության գալու համար է հավաքագրում… Արդեն չեն էլ թաքցնում իրենց համար հոկտեմբերի 27-ի բերկրալի պահերը…

Հիշեցի, որ 2012-ին Ազգային ժողովում մեր՝ Ժառանգության անունից, «տրտնջում» էր, որ իշխանությունը, իմա՝ Սերժ Սարգսյանը, չի թողնում ընդդիմության, իմա՝ իրեն, մոտ լինել իշխանության խոհանոցին… Ես այդ ելույթից քարացել էի… Բա՞»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!