Եռաբլուրում հուղարկավորվեց Գայանե Աբգարյանը, ով չորս երեխաների մայր էր


Ադրբեջանի հարձակման հետևանքով  սեպտեմբերին ունեցանք նաև  զոհեր, որոնց շարքում հինգ կին զինծառայողներ կային։ Այդ կանայք մարտի դաշտում աչքի են ընկել իենց անվախությամբ, հզորությամբ և հայրենիքի նկատմամբ անասելի մեծ սիրով։

Միայն դրական հիշողություններ ունեն կանանց մարտական ընկերները, որոնք մարտի դաշտում իրենց աչքով են տեսել նրանց խիզախությունը։

Ցավոք սրտի, կյանքը հայրենիքին նվիրած շատ մարտիկներ առ այսօր չեն ամփոփվել։ Եվ ահա, այդ հինգ կանանցից մեկը՝ Գայանե Աբգարյանը, երեկ ամփոփվեց հողին և Եռաբլուրում միացավ ընկերներին։

Գայանեն չորս երեխաների մայր էր։ Նա հողին հանձնվեց զինվորական կարգով, որտեղ հավաքված էին ինչպես հարազատներ, բարեկամներ, այնպես էլ զինվորական ընկերներ, որոնք խորապես վշտակցում էին։ Վարը ներկայացված տեսանյութում կարող եք դիտել Գայանե Աբգարյանի հուղարկավորության կարգից որոշ հատվածներ։

Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք հղում հերոս կնոջ ընտանիքն ու հարազատներին։ Հավերժ փառք քեզ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!