Թվում է՝ Եռաբլուրը մաքրամաքուր այն սրբավայրն է, որտեղ կարել է քավել մեղքերը, մաքրվել ու գոնե շարունակել ապրել, սակայն պարզվում է , որ ոմանց համար այն ապրուստի միջոց է։

Վայր, որտեղից կարելի է սնունդ գողանալ։ Ամանորի գիշերվանից սկսած Եռաբլուրում մարդկանց հոսքը չի դադարում։

Անմահացած հերոսներին շտապում են շնորհավորել հարազատները և տանն առանց որդիների չդիմավորել տարեմուտը, շտապում են լինել շիրիմների կողքին և երևակայորեն շփվել տղաների հետ՝ սփոփելով հոգիները։ Հարազատներն իրենց հետ տանում են խմիչք, քաղցրեղեն և այնտեղ նշում տոնը։

Օրերս Անաիս Սարդարյանը հոլովակ է հանրայնացրել, որտեղ դերասանուհին ուղղակի ցնցված է, բարկացած և ապշած։ Նա պատմում է, որ հերոսների շիրիմներից գողութուն են կատարում․ գողանում են քաղցրեղեն, խմիչք։

Անաիսը ցույց է տվել հերոսների քույրերից ստացած նամակներ, որտեղ նշում են, որ անգամ դրոշ են գողացել, ուր մնաց ուտելիք չգողանան։ Մանրամասները դիտեք Անաիսի հանրայնացված հոլովակում, որը կցված է վարը։