«ԵՄ-ն կկանգնի Ուկրաինայի ժողովրդի կողքին»․ հայտարարել է Շառլ Միշելը․ «Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովո՞ւրդը»․ նրան հարց է ուղղել Մարուքյանը


Արցախի հարցը մնում է չլուծված և այս փոքրիկ ու գեղեցիկ մեր հայրենիքը շարունակում  է կռվախնձոր մնալ։ Այսօր աշխարհի տարբեր անկյուններում պատերազմներ են մղվում, խժդժություններ են և ասես աշխարհակարգ է փոխվում։

Շառլ Միշելը, ով հանդիսանում է ԵԽ նախագահ և հայտնի է իր հաամետ դիքորոշմամբ, Ուկրաինյաի վերաբերյալ մի գրառում է կատարել, որտեղ հայտարարել է, որ ԵՄ-ը կանգնելու է Ուկրաինայի ժողովրդի կողքին այնքնա ժամանակ, որքան դրա կարիքը կզգա Զելենսկին։

Եվրոպացի այս պաշտոնյայի գրառումը մեկնաբանել է նաև Էդմոն Մարուքյանը և անչափ դիպուկ գրառում կատարել հենց Միշելի գրառման ներքո։ «Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովո՞ւրդը։

Կկանգնե՞ք նրանց կողքին», — գրել է Մարուքյանը, ապա ներկայացրել արցախյան այսօրվա իրավիճակը։

Էդմոն Մարուքյանը նշել է, որ Արցախի հայերը այս պահին պատժվում են այն բանի համար, որ ընտրել են ժաղովրդավարությունը, ապա հավելլե, որ Ադրբեջանը  փակել է Լաչինի միջանցքը։


Понравилась статья? Поделиться с друзьями: