Եղանակը կտրուկ կտաքանա․ կանխատեսումներ հիդրոօդերևութբանության կենտրոնից


Ձմեռը որքան էլ գեղեցիկ ու հեքիաթային լինի, ցուրտը խանգարում է և ստիպում մարդկանց սպասել տարվա տաք եղանակին։ Ձմեռային եղանակի կեսն արդեն անցել է, սակայն ցրտաշունչ օրեր և առատ ձյուն դեռևս չեն գրանցվել (երբ այս տարին համեմատենք նախորդ տարիների հետ)։

Մարդիկ մշտապես շարունակում են  հետաքրքրվել եղանակային կանխատեսումներով և տեղեկացված լինել, թե առաջիկայում եղանակն ինչպիսին կլինի և մեկնարկվել օրվա պլանավորումը։

Այս հարցում հանրությանը մշտապես օգնում է  Գագիկ Սուրենյանը։ Օդերևութաբանության կենտրոնի ղեավարը պատրաստակամ ներկայացնում է առաջիկայում սպասվող եղանակի մասին։

Վերջին մի քանի օրերին եղանակը համեմատաբար ցրտել էր, սակայն օդերևութաբանության կենտրոնից հյատնում են, որ եղանակն առաջաիկայում կրկին կտաքանա , սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին՝  ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Իսկ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 2-4 աստիճանով: Սպասենք կրկին փայլող արևի և վայելենք ձմեռային ջերմությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!