Եկեք մեկական դռել վերցնենք, գնանք իրենց տների պատերին անցքեր անենք․․․


Օրերս շատ է քննադատվում մայրաքաղաքի ամանորյա զարդարանքներն ու նախապատրաստական աշխատանքները։ Քննադատվում է մասնավորապես այն հանգամանքը, որ զարդարանքների համար շենքերի, մշակութային արժեք ներկայացնող հուշակոթողների պատերին մեծ անցքեր են բացվում։

Քաղաքացիները նման մոտեցումն անընդունելի են համարում։ Այս մասին գրառում է կատարել նաև Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Նա գրել է․ «Վանդալները (հուշարձանի վրա անցք անելը վանդալիզմ է) պարզաբանում են, որ հետո անցքերը լցվելու են: Եկեք մեկական դռել վերցնենք, գնանք իրենց տների պատերին անցքեր անենք, հետո լցնենք: Կթողնե՞ն: Վստահ եմ, նույնիսկ իրենց երեխաներին մի հատ նկար պատին փակցնել չեն թողնում, որ պատին անցք չլինի, նորոգումը չփչանա: Իսկ թամանյանական հուշարձան շենքին թույլ են տալիս ու անում են:

Ողբալի է, երբ շենքերի պահպանման համար պատասխանատուները գործում են «վնաս հասցնենք՝ վնասը վերականգնելու պայմանով» սկզբունքով»։

Ավագանու անդամի տեսակետի հետ մեկնաբանություններում համաձայնել են բազմաթիվ օգտատերեր։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!