Օրերս Գագիկ Սուրենյանը, ով մշտապես ուշագրավ հրապարակումներով է հանդես գալիս և չի դադարում հիանալ հայրենի բնությունով և հիացնել հասարակությանը հայկական բնաշխարհով, հերթական ցնցող ու ապշեցնող հրապարակումն է կատարել։

Նա ցույց է տվել մի լուսանկար, որն արված է օրվա ավարտին, երբ արևը մայր է մտնում։ Այդ պահին Ագարակի երկնքում ամպերն այնպես են դասավորվել կամ լուսավորվել, որ մի պատկեր է առաջացել, որը հիշեցնում է Հայաստանի քարտեզը։

Այս գեղեցիկ բնապատկերը որոշ օտատերերի մոտ քնարկումների ալիք է բարձրացրել։ Նրանք նշում են, որ Սուրենյանը այս կերպ ցանկացել է տեղեկացնել, որ ՀՀ-ն առանց Արցախի պիտի ներկայանա և այլ նման մտքեր։

Քննադատություններն այնքան են շատացել, որ Գագիկ Սուրենյանը մեկնաբանություններում խնդրել է, որ իր հրապարակմանը քաղաքական ենթատեքստ չտան և որ դա ընդամենը գեղեցիկ պատկեր է, որով ինքը պարզապես ցանկացել է կիսվել։

Ավելի ուշ Քրստինե Հալաջյանը, մի լուսնկար է հրապպարակել, որին հումորային գրառում է կցել։ Նա մասնավորապես գրել է․ «Եկել եմ Սուրենյանին փրկեմ… աաաաաա վերջնաաաաաա»։