Եթե տոների ավարտին սառնարանում դեռ բաստուրմայի մի քանի կտորներ են մնացել, ապա այս համեղ ուտեստի բաղադրատոմսը հենց ձեզ համար է


Եթե ամանորյա տոների ավարտին սառնարանում դեռ կան բաստուրմայի կտորներ, ապա այս ուտեստը ձեզ համար է և այն պատրաստելու ճիշտ ժամանակն է։

Անչափ դյուրին է պատրաստվում և չափազանց համեղ է։ Հավի ռուլետ՝ բաստուրմայով: Անմահական է: Այս ուտեստի բաղադրիչները հիմնականում տան տիրուհները մշտապես ունենում են իրենց սառնարանում։

Անհրաժեշտ է՝

700 գ հավի կրծքամիս

100 գ բաստուրմա

50 գ հալվող պանիր

Աղ, սև և կարմիր պղպեղ

Աջիկա

Հավի կրծքամիսը ծեծելով շատ լավ բարակացնել, համեմել, քսել աջիկան, շարել բաստուրման վրան և պանիրը, այնուհետև փաթաթել:

Ջեռոց դնելուց առաջ քսել 1 ճ․ գ․ բուսայուղի հետ խառնած 1 թ․գ․ կարմիր պղպեղ: Եփել երկու հարյուր աստիճան տաքացված ջեռոցում մոտ 0,5 ժ՝ մինչև կկարմրի:

Համտեսեք տաք վիճակում և վայելեք անմահական ուտեստը։ Հավատացեք՝ համից չեք կշտանա։ Հավաքեք ընտանիքին սեղանի շուրջ և վայելեք թե՛ պահը, թե՛ համը։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: