Եթե մեզ հանես այստեղից, Աստված վկա, ամբողջ կյանքս քեզ ծառա կլինեմ. փլատակների տակ մնացած սիրիացի փոքրիկը` փրկարարին


Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ցնցեց ողջ մարդկությանը։ Բնության դեմ անզոր է նույնիսկ մարդը և խուսափել երկրաշարժից ուղղակի անհնարին է։

Այս օրերին տեղեկատվության դաշտը լի է երկրաշարժի սարսափելի դրվագներով, կադրերով։ Աղետալի հետևանքներով երկրաշարժի զոհ են դարձել  հազարավոր քաղաքացիներ։

Դեռ շատերն էլ փլատակների տակ են։ Փրկարարական, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնենք, որ ՀՀ-ն ջոկատներ է ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ որպես օգնություն, աջակցություն։ Համացանցում արդեն լավ են ճանաչում  եղբոր գլուխը ձեռքով պաշտպանած քույրիկին։ Երեխաները մեծ քարի տակ պառկած նույնիսկ ժպտում են տեսախցիկին։

Աղջկա զրույցը փրկարարի հետ այնքան հուզիչ է։ Փրկարարը նրան տիկնիկ է առաջարկում, ինչից աղջնակը հրաժարվում է և փոխարենը խոստանում, որ ողջ կյանքում ծառա կլինի նրան միայն թե փրկի իրենց այդ փլատակներից։

Ստորև բերված տեսանյութում առաջարկում ենք դիտել այդ հուզիչ կադրերը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!