Եթե անցյալում  չլիներ Լենինի սխալը, ապա  այսօր չէր լինի Թուրքիան, իսկ Հայաստանը հզոր պետություն կլիներ. Ժիրինովսկի


Վլադիմիր Ժիրինովսկին, ով մշտապես ներկայացել է Հայաստանի մասին իր դրական ելոիյթներով,  այս անգամ ևս  անսպասելի   հայտարարություն է արել:

Վլադիմիր Ժիրինովսկին, ով  Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն է, խոսել է  անցած դարակզբում տեղի ունեցած հայտնի  իրադարձությունների մասին և  հանգել շատ ճիշտ  եզրահագման`  չլիներ Լենինի սխալը, այսօր չէր լինի Թուրքիան, իսկ Հայաստանը կլիներ հզոր պետություն:

<<Եթե անցյալում  1917 թվականին տեղի չունենար ռուսական հեղափոխությունը, ապա Կովկասյան բանակը կկարողանար գրավել  Կոստանդնուպոլիսը: Սակայն  բանակին  այդպես էլ հետ  չկանչեցին,  իսկ բոլշևիկյան Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից:

Այս ժամանակահատվածում մենք չպետք է խանգարեինք հույներին ու իտալացիներին  ջարդել թուրքերին, այլ ընդհակառակկը՝ պետք է թողնեինք, որ նրանք մինչև վերջ ջարդեին թուրքերին: Սակայն Լենինը հայտնում է, որ  դա Անտանտի իմպերիալիստների պատերազմն է թուրքերի դեմ:

Ուստի  Թուրքիային օգնում է  զենքով, ոսկով և  փողով: Խորհրդային Ռուսաստանի այդպիսի ճակատագրական և  աշխարհաքաղաքական սխալների  կրողը  Լենինն էր, ով թույլ միտք ուներ: Նրան հեռացրել էին  համալսարանից, իսկ խելացիներին դուրս  չեն հանում: Եթե չլիներ Լենինի աշխարհաքաղաքական այդ մեծ  սխալը, ապա այսօր Թուրքիան էլ  չէր լինի, իսկ մենք կօգնեինք,  Հզոր Հայաստանին իր  ստեղծման գործում>>:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!