Ստանիսլավ Տարասովը, ով ռուսաստանյան առաջատար քաղաքագետներից է։ Նա հայտարարություն է կատարել և պնդել՝ պատերազմը լայնամասշտաբության չի հասնի, դա Ալիևին ձեռնտու չէ այս պահին։

Ռուս քաղաքագետը հավելել է՝ այն հատվածը, որտեղ մարտական գործողություններ են եղել, ռուս խաղաղապահների առաքելությունից դուրս է։ Տարասովը Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունները իրարամերժ է համարում։

Ապա հավելել է՝ Մոսկվան տարօրինակ է համարում սահմանին կատարվող գործողությունները և Ռուսաստանին դիմելու բովանդակությամբ հայտարարությունները։ «Հենց մի բան է լինում, միանգամից Ռուսաստանին են դիմում, բայց Ռուսաստանն ի՞նչ կապ ունի։ Ձեր սեփական խնդիրները չե՞ք կարողանում լուծել, Ռուսաստանից ի՞նչ եք ուզում, ինչքա՞ն կարելի է։

Ռուսաստանին դարձրել եք գնդակ, ինչքան կարելի է խաղալ, սեփական որոշումներ կայացնելու ժամանակն է»,- ասել է Տարասովի։ Այս հայտարարությանն անդրադարձել է Ստյոպա Սաֆարյանը և մեկնաբանել հետևյալ կերպ․ «Եթե ամուսնալուծված ենք, ասեք՝ իմանանք։

Էս ինչեր են խոսում, ստատուսով մարդ են անունով… Հետաքրքիր է՝ ռազմական օգնության պայմանագրերն ինչո՞ւ ենք ստորագրում’ «տուն ա, թող լինի» լոգիկայով»։