Հայ զինվորները հերոսաբար և քաջ արծիվների ես կանգնած են հայրենիքի սահմանին և հանուն հայրնեիքի, հանուն հայրենակիցների անհնարինն են պատրաստ անել։

Տղաների սխրանքը հայրենասիրության վեհ դաստիարակության արդյունք է։ Նրանց կողքին են նաև եզդի եղբայրները։ Նրանց պատրաստակամությամբ մշտապես էլ հիանալ կարելի է։

Այս օրերին հարենի հողը պաշտպանում էր նաև շեխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը։ Նա հերոսաբար ընկել է Ջերմուկում։

Սիաբադ Թամոյանը հոգևորական էր, ով թողնելով կրոնական աղոթքները՝ զենքը ձեռքն էր վերցրել և շտապել կռիվ տալու թշնամու դեմ և կանգնելու հայ զինվորի կողքին, պաշտպանելու ընտանիքը, տունը, հայրենիքը։ Նա պայմանագրային զինծառայող, ՀՀ սահմանները պաշտպանելիս, ընկավ հերոսաբար՝ մինչև վերջին շունչը կռիվ տալով Ջերմուկի պաշտպանության համար։

Ջերմունկն այսօր կանգուն է ․․․ Ցավակցություն և խոնարհում ենք հայտնում շեխ Սիաբանդի ընտանիքին, հարազատներին, եզդի ազգին։ Փառք քեզ, Հայրենիքի և ազգի հերոս զինվոր։