Դստեր ծնվելուց հետո Սիրուշոն առաջին անգամ մասնակցել է խնջույքի. բացառիկ լուսանկար


Սիրուշոյի անձի նկատամամբ հետաքրքրությունը մշտապես առկա է և գնալով է՛լ ավելի է մեծանում։ Այս պահին երգչուհին գտնվում է Ամերիկայում, որտեղ լույս աշխարհ է բերել իր երրորդ երեխային՝ դստերը։


Այդ առիթով ոչ միայն երջանիկ է երգչուհու ընտանիքը, այլ նաև երկրպագուները՝ թե՛ արտասահմանցի և թե՛ հայ։

Ծննդաբերությունից հետո լուրեր տարածվեցին, որ երգչուհին առողջական որոշակի խնդիրներ ունի, սակայն ինքը՝ երգչուհին, այդ մասին ոչինչ չի հայտնել։ Միայն կարելի է նկատել, որ համացանցային տիրույթում բավականին պասիվ է։

Օրերս հայտնի դարձավ, որ Սիրուշոն դստեր լույս աշխարհ գալուց հետո առաջին միջոցառմանն է մասնակցել։ Նա գտնվել է Անդրեի տարեդարձի արարողությանը։ Օրերս Անդրեն տոնել է իր քառասուներեքամյակը։

Երգիչը բնակվում է Ամերիկայում, որտեղ էլ ընկերների հետ միասին հավաքույթ է կազմակերպել և օրն անցկացրել ջերմ մթնոլորոտւմ։ Հյուրերի մեջ է գտնվել նաև Սիրուշոն, ում նշել էր նաև Անդրեն։ Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: