Արփի Գաբրիելյանը համացանցայն իր տիրույթում ցույց է տալիս իր ընտանեկան, աշխատանքային առօրյան։ Նրա հրապարակումներում հաճախ կարելի է տեսնել նրա որդուն՝ Ռոբերտին։

Արփին և ամուսինը՝ Միհրան Ծառուկյանը, հպարտանում և հիանում են իրենց միակ հրաշք որդով։ Արփիին ինսթագրամյան հարթակում հազարավոր օգտատերեր են հետևում և հիանում ու օրինակ վերցնում նրանից։

Արփին բացի նրանից, որ երգում է և նաև զբաղվում դերասանական գործունեությամբ, նա նաև ունի կոսմետիկ միջոցների սեփական բրենդը։ Արփիի նորաձև կերպարները ընդօրինակում են։

Այս անգամ դերասանուհի երգչուհին ներկայացել է անչափ գեղեցիկ տեսքով։ Արփին նոր լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ անչափ էլեգանտ տեսք ունի։ Նա հանդես է եկել նուրբ դիմահարդարմամբ, գեղեցիկ սանրվածքով և սև նորաձև զգեստով։

Լուսանակարներին կից Արփին գրել է․ «Դու պետք է հպարտանաս քեզանով»։ Մեկնաբանություներում Արփիի երկրպագուները հիացական և ջերմ խոսքեր են հղել։