«Դու ունես մեկ ժամ ժամանակ ներողություն խնդրելու կամ փաստեր ներկայացնելու»․ ի՞նչն է բարկացրել Անահիտ Մուտաֆյանին


Ցույցերը Երևանում շարունակվում են, և քննարկումներն ու քննադատությունները նույնպես։

Անի Սամսոնյանն օրերս հայտարարել էր, որ նախկին իշխանությունները ժամանակին գումար բաժանելով պահում էին իրենց իշխանույթունը, իսկ այժմ երիտասարդներին մեն բաժանում փողոց փակելու համար և ցանկանում վերադարձնել իշխանությունը։

Սամսոնյանի այս խոսքերը բարկացրել են Անահիտ Մուտաֆյանին և այս մասին դերասանուհին սոցիալական իր հարթակում գրել է․ «4 տարի շարունակ պայքարում եմ ստահակ իշխանության դեմ, 4 տարի եղել եմ փողոցում, այժմ էլ փողոցում եմ՝ և՛ փողոց եմ փակում, և՛ երթերին եմ մասնակցում, և՛ միտինգներին, բայց երբեք գումար չեմ ստացել։

Հիմա իմ հարկերով աշխատավարձ ստացող այս երևույթն ինձ ու իմ ընկերներին բառի ուղիղ իմաստով անվանում է վարձով աշխատողներ։

Անի՛ Սամսոնյան, եթե դու սովոր ես փողով ելույթներ ունենալու, փողով սիրելու և սիրվելու, մյուսներին քո արշինով մի չափիր։ Դու ունես մեկ ժամ ժամանակ ներողություն խնդրելու կամ փաստեր ներկայացնելու»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!