Դու նույնպես կարող ես միանալ Արքայական ընտանիքին եթե…


Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը աշխատանքի է հրավիրում Սոցիալական մեդիա մենեջերի:

Աշխատանքն իր մեջ ներառում է՝ վերլուծություն կատարել , գրել հետաքրքիր հոդվածներ և թվային հարթակների ղեկավարում, որոնցից են Ինստագրամը և Թվիթերը,իսկ այս աշխատանը վարձատրվելու է  £30,000 ($38,000իսկ դրամով կլինի մոտավորապես 18 միլիոն դրամ) գումարից սկսած ՝կախված աշխատակցի փորձից:

Այն հաջողակը , ով կստանձնի աշխատանքը կունենա նաև 33-օրյա արձակուրդ և անվճար լանչեր: Աշխատավայրը գտնվում է Բուքինգհեմյան պալատում: Թագուհին ծանոթ չէ սոցալական ցանցերին սա է հիմնական պատճառը, որ բացվել է այս հաստիքը: Այս տարվա մարտ ամսին նա կատարել է իր առաջին ինստագրամյան հրապարակումը: @TheRoyalFamily  ինստագրամյան էջում է կատարվել հրապարակումն, այն ժամանակ, երբ արքայական ընտանիքն այցելել էր Լոնդոնի գիտության թանգարան:

Արքայական ընտանիքն ունի միլիոնավոր հետևորդնոր սոցալական կայքերի իրենց  Instagram-յան, Facebook-յան և Twitter-յան էջերում:

Եթե մտածում եք , որ այս գործը հենց Ձեզ համար է կարող եք նաև դիմել դուք: Դե ինչ մաղթում ենք հաջողություն այդ գործում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!