Դու գնացիր վերև․ Հայկոյի ընկերները անչափ հուզիչ երգ են ձոնել սիրո երգչի հիշատակին․ անչափ հուզիչ


Անասելի տխուր է, որ այսչափ երիտասարդ տարիքում մեզանից, մեր իրականությունից հեռացավ տաղանդավոր կոմպոզիտորը, որի կարիքը մշտապես կլինի։

Նրա տեղը միշտ բաց կմնա երգարվեստում, բեմում, որտեղ ինքը յուրահոտուկ կերպով էր այն լցնում ու իր գեղեցիկ, հանդարտ ու մեղմ ձայնով ողողում դահլիճը։

Երգչի ընկերները, հարազատները լծված են Հայկոյի երգարվեստն ապրեցնելու գործին։ Եվ դա նրանց հաջողվում է։ Այո՛, Հայկոն ապրում է իր երգերում, իր ստեղծագործություններում։ Եվ ահա այս տխուր օրով պայմանավորված՝ երգչի ըկերները մի երգ են թողարկել, որը կոչվում է «Դու գնացիր վերև»։

Երգը ներկայացնում են Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյան, Արամ mp3-ն, Գրիգոր Աղախանյանը, Րաֆֆի Ալթունյանը և  Միհրան Ծառուկյանը։ Ստեղծագործությունն ամբողջությամբ Հայկոյի ոճով է։

Անգամ կարող է թվալ, թե այն հենց ինքն է կատարում։ Հուզիչ ու գեղեցիկ այս ստեղծագործությունն առաջարկում ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!