«Դու այլևս ինձ չես տեսնի , դու աստղեր կտեսնես քո աչքերում, ինչպես քեզ նման անտաղանդ բռնցքամարտիկներն են շատ հաճախ աստղեր տեսնում իրենց աչքերում»․ Փաշինյան․ տեսանյութ


Այսօր Կապանում Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ելույթով է հանդես եկել և իրեն բնորոշ ոճով  հայտարարել, որ ոմանք «չագուչախտով են տառապում»։

Եվ կրկին ցուցադրել է հայտնի մուրճը։  «Նիկոլի չագուչը, Նիկոլի չագուչը․․․Բա գիտեիք, որ լեզուներիդ էիք տալիս՝ ուսապա՜րկ, ուսապա՜րկ, ուսապա՜րկ։ Ուսապարկի հետ տենց կոմֆորտ էիք, հիմա չագուչի հետ կծանոթանաք կտենաք»- իր խոսքում բարկացած նշել է Փաշինյանը։

Այնուհետև անդրադարձել է Վահե Հակոբյանին և բարձր հարթարկից ի լուր բոլորի վերջինիս հիշեցրել է 2018 թվականի այն օրը, երբ Հակոբյանը Փաշինյանի աշխատասենյակում «դողում էր»։

«Այդ դողը շուտով կվերադառնա և կհամակի քո ձեռքերն ու ոտքերը, սակայն դու այլևս ինձ չես տեսնի , դու աստղեր կտեսնես քո աչքերում, ինչպես քեզ նման անտաղանդ բռնցքամարտիկներն են շատ հաճախ աստղեր տեսնում իրենց աչքերում և ծիտիկներ՝ իրենց գլխի շուրջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Առավել մանրամասն կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!