Դիանա Գրիգորյանը, ով հայտնի սցենարիստ և պրոդյուսեր է, շատերի կողմից է սիրված։ Նրա հեռուստասերիալները մեծ դիտումների են արժանանում և մեծ պահանջարկ վայելում։

Դիանան մեկը մյուսի ետևից ներկայացնում է ուշագրավ պատումներ և հանրությանը պահում էկրանների առաջ։ Նրա հեոսներով հեռուստադիտողները ապրում են և լցնում իրենց առօրյայի մի փոքրիկ հատվածը՝ կտրվելով օրվա թոհուբոհից։

Դիանա Գրիգորյանը համացանցային իր տիրույթում բավականին ակտիվ է և հետևորդներին ներկայացնում է գեղեցիկ կադրեր իր առօրյայից։

Սցենարիստը երկու երեխաների մայրիկ է և ակտիվորեն ներգրավված է աշխատանքային պրոցեսում։ Այս անգամ Դիանան լուսանկարի հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ կարել է տեսնել, որ սցենարիստը կտրուկ ոճափոխության է դիմել։

Նա վարսերը կտրել է։ Նոր կերպարը նրան շատ է սազում և նա է՛լ ավելի է գեղեցկացել։ Մեկնաբանություններում Դիանայի հետևորդները հաճոյախոսել են և հիացել են նրանով։