Դժբախտություն երգչուհի Լիլուի ընտանիքում․․․


Լիլուն արդեն երկար շրջան է, որ բնակություն է հաստատել Ամերիկայում։ Օվկիանոսից այն կողմ, սակայն, երգչուհին հայրենիքի հետ կապը սերտ պահպանում է համացանցի միջոցով։

Լիլուն հաճախ է խոսում հայրենիքի հանդեպ տածած իր կարոտի մասին։ Երգչուհին մեծ ակտիվություն է պահպանում սոցտիրույթում։ Այսօր նա համացանցային հարթակում հայտնել է ընտանեկան մեծ դժբախտության մասին։ Կյանքից հեռացել է նրա սկեսրայրը։

Լիլուն ջերմ հարաբերություններ ունի ամուսնու ծնողների հետ և բավականին ծանր է նրա համար ամուսնու հայրիկի մահը։ Նա հանրայնացրել է սկեսրոջ՝ Տիգրան Վարդանյանի սև և սպիտակ լուսանկարը, որին կից գրել է․ «Պապ ջան, քեզ միշտ էսպես ենք հիշելու»։

Երգչուհու հետևորդներն արդեն ճանաչում էին Տիգրան Վարդանյանին, քանի որ Լիլուն հաճախ էր ընտանեկան հոլովակներով կիսվում, որտեղ էլ կաիրելի էր տեսնել հոգատար պապիկին։

Վերջերս էլ նա երգչուհու դստերը գրկած խաղում էր։ Մեր ցավակցություններն ենք հայտնում երգչուհու ընտանիքին, իսկ վարը կցված տեսանյութում կարող եք տեսնել Լիլուի հրապարակումը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!