Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը Իտալիայում ներկայացրած մեր գեղեցկուհին՝ Ռոզա Լիննը անցավ եվրոտեսիլյան մրցույթի եզրափակիչ։

Նրա ելույթն ուղղակի հրաշալի էր։ Հայաստանը մշտապես պատշաճ է ներկայացել աշխարհին։ Կարճ ժամանակամիջոց է անցել մանկական Եվրոտեսիլից և մրցույթը Հայաստան բերեց մեր տասնհինգամյա գեղեցկուհին՝ Մալենան։

Այո՛, նոր սերունդը պատրաստ է աշխարհը նվաճել, նրանք տաղանդավոր են, ազատ, պարզ և հստակ, ինչն էլ ընդունում է ժամանակից աշխարհը։

Իտալիայում կայացած մրցույթին հրավիրված է եղել նաև Մալենան, ով սիրով ընդունել է հրավերը և Հայաստանի անունը ևս մեկ անգամ բարձրացրել և հիշեցրել բոլորին, որ առաջիկայում Հայաստանն աշխարհին գրկաբաց սպասում է։

Մալենան հանդես է եկել կարճ խոսքով․ «Դեկտեմբերին բոլորիդ սպասում եմ Երևանում», այնուհետև նշել է, որ Հայաստանում նրանց են սպասում համեղ սնունդ, բարի և հյուրասեր մարդիկ և իհարկե հրաշագեղ վայրեր։ Նրա խոսքը մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։