Երեկ երեկոյան Երևանում կազմակերպվեց ջահերով երթ, որիկ ավարտից հետո սկսվեցին քննարկումները մասնակիցների թվաքանակի վերաբերյալ։

Ոմանք պնդում են, որ հազարավոր մարդիկ կային, ոմանք էլ նշում, որ ակնհայտ քիչ են եղել։ Մինչ հանրությունը կսպասեր պաշտոնական և ստույգ տեղեկատվության, Դանիել Իոաննիսյանը գրառում կատարեց, որտեղ նշեց, որ տարիներ առաջ թիմով որոշում են կայացրել՝ սգո վերաբեյալ երթերի մարդկանց թիվը չհաշվարկել, քանի որ նման մոտեցումը համարում են սխալ։

Իոաննիսյանը նշում է՝ երթի մարդկանց քանակի վերաբերյալ հարցումները շատ են, այդ պատճառով հայտնում է, որ երբեք չեն հաշվել սգո միջոցառումների մասնակիցների քանակը, որպեսզի չնպաստեն դրա քաղաքականացմանը։

Այնուհետև գրառման մեջ հետգրութուն է ավելացրել․ «Ո՛չ, մոտավոր պատկերացում էլ չունենք ճրագներով երթի մարդկանց քանակի մասին, քանի որ գուշակությամբ չենք զբաղվում…

երբ հաշվում ենք` ճշգրիտ թիվ ենք ասում, երբ չենք հաշվում` մատից հոտ քաշելով քանակ չենք կռահում»։