Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Յելինյան ամուսնական զույգը նորություն ունեն


Գրիգոր Դանիելյանն ու նրա տիկինը՝ Հռիփսիմե Ելինյանը նոր երգի պրեմիերա են ներկայացրել: Երգը վերնագրված է «Իմ սրտով ա նա»: Երգի երաժշտությունը հեղինակել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ խոսքերի հեղինակը Գրիգոր Դանիելյանն է:

Երգը սիրո մասին է և, ինչպես հայտնում է Գրիգոր Դանիելյանը, երգի տեսահոլովակը նկարահանվել է սեպտեմբերին: Դեռ այդ ժամանակ զույգը հրապարակում էր տեսահոլովակի նկարահանումներից որոշ դրվագներ:

Սակայն հետագայում նոր տեսահոլովակի հրապարակումը հասկանալի պատճառներով հետաձգվել է: Երգի տեսահոլովակը բավականին գունագեղ ու ռոմանտիկ տեսարաններով լի է: Տեսահոլովակը միանգամայն համահունչ է երգի բովանդակությանը:

Նկատենք, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել է սիրո թեմայով ստեղծված նոր երգերի հրապարակման միտումը:

Փաստ է, որ շատերի համար ներկա իրավիճակից ելք է համարվում դժվարին իրավիճակը սիրով հաղթահարելը:

Գրիգորի և Հռիփսիմեի սիրո մասին պատմող գունագեղ, տրամադրությունը բարձրացնող նոր երգն ու տեսահոլովակը ներկայացնում ենք ստորև:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!