Գրիգոր Դանիելյանի կնոջ հուզիչ շնորհավորանքը ծննդյան օրվա առթիվ


Այսօր դերասան Գրիգոր Դանիելյանի ծննդյան օրն է: Լրանում է նրա երեսունյոթամյակը: Գ. Դանիելյանը ծնունդով Երևանից է, ավարտել է Քվանտ հայտնի վարժարանը:

Նա բարձրագույն կրթություն է ստացել Երևանի տնտեսագիտական համալսարանում: Դեռ ուսանողության տարիներից նա հանդես է եկել Ուրախների և հնարամիտների ակումբի ուսանողական կազմում՝ հանդես գալով ելույթներով:

Նա խաղացել է նաև Մոսկվայի Պրեմիեր Լիգայի կազմում՝ ներկայացնելով Հայաստանը: 2004 թվականից Գրիգոր Դանիելյանը դառնում է ՈւՀԱ-ի ուսանողական լիգայի խմբագիրը:

Գ. Դանիելյանը հայտնի է իր հումորային նախագծերով ու դերակատարումներով: Նա նաև հաղորդավարական փորձառություն ունի: Գ. Դանիելյանն ամուսնացած է Հռիփսիմե Ելինյանի հետ: Նրանք երկու որդիներ ունեն:

Հռիփսիմե Ելինյանը, շնորհավորելով ամուսնու ծննդյան օրը, մի հուզիչ շնորհավորական հրապարակում է արել: Նա գրել է հետևյալը.

«Իմ կյանք, իմ արև, իմ հպարտություն շնորհակալ եմ Աստծուն որ դու կաս: Ծնունդդ շնորհավոր ՍԵՐՍ: Սիրում եմ քեզ շաաատ»


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!