Գուրգեն Դաբաղյանը մասնակցել է Սիրուշոյի առաջարկած չելենջին․ նրանք նույն բարդ մելիզմներն են կատարել․ տեսանյութ


Սիրուշոն համացանցային իր տիրույթում յուրատեսակ ակտիվություն է ապահովում և յուրատեսա դարձնում իր հարթակը։ Նա իր հրապարակումներում  ներգրավում է հետևորդներին և փորձում նրանց էլ ներգրավել իր ակտիվությանը։

Օրերս նա մի հոլովակ էր հանրայնացրել, որտեղ երգում էր։ Հոլովակին կից երգչուհին առաջարկել է ժողովրդական մելիզմ չելենջ և ահա հրապարակմանն արձագանքել է Գուրգեն Դաբաղյանը, ով հայկական մելիզմների սիրահար է։

Երգչի հանրայնացված հոլովակում Գուրգենը նստած է դաշնամուրի դիմաց և իր գեղեցիկ և հաճելի ձայնով հայկական ժողովրդական երգ է կատարում։

Նա հրապարակմանը նաև գրառում է կցել, որտեղ նշել է, որ իր սիրած մելիմզը հայկական ժողովրդականն է։ Ուշագրավ է, որ Գուրգենը կատարել է նույն այն երգը, որը Սիրուշոն։

Գուրգեն Դաբաղյանն էլ իր հերթին հետևորդներին առաջարկել է, որ իրենք էլ մասնակցեն չելենջին և նշեն իրենց սիրած մելիզմը։ Այս մասին առավել մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: