Գլումովի դուստրն ավարտել է համալսարանը․ ահա թե ինչ մասնագիտություն է ստացել նա և այդ առիթով ինչ հրապարակում է կատարել ռադիոհաղորդավարը


Եգոր Գլումովի հանդեպ հանրային հետաքրքրությունը շարունակվում է պահպանվել։ Ռադիոհաղորդավարը համացանցային հարթակում վերջերս աչքի է ընկնում ընտանեկան դրվագների հրապարակմամբ։

Նա այդքան էլ մեծ ակտիվություն չունի սոցտիրույթում, սակայն երբեմն հետևորդներին ցույց է տալիս, թե ինչպես է ընթանում իր կյանքը և թե ովքեր իր ընտանիքի անդամները։ Այս անգամ ռադիոհաղորդավարը ցույց է տվել, որ ընտանիքում նոր ձեռքբերում ունեն։ Բանն այն է, որ Գլումովի դուստրն ավարտել է համալսարանը և այժմ կյանքի նոր փուլ է թևակոխում։

Ռադիոհաղորդավարի դուստրը՝ Անուշ Գրիգորյանը, իրավաբանի մասնագիտություն է ստացել, ինչի առիթով հայրիկն անչափ ուրախ է։ Նա կիսվել դստեր լուսանկարով, որտեղ շրջանավարտ դուստրը դիպլոմը ձեռքին է և կից գրել է. «Նուշոս»։

Մեկնաբանություններում Գլումովի հետևորդները հայտնել են իրենց ուրախությունը Անուշի կարևոր ձեռքբերման առիթով և հանդես եկել շնորհավորանքներով և ջերմագին բարեմաղթանքներով։

Մենք նույնպես շնորհավորում ենք և մաղթում նորանոր ձեռքբերումներ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!