Գերեվարված Վիգեն Էուլջեքյանի մասին տեղեկություններ կան․ Վիգենը Մարալ Նաջարյանի ընկերն է


Ինչպես հայտնի է հազարավոր զոհված տղաների հետ միասին հարյուրավորներն էլ գերեվարվեցին։ Նրանցից ոմանք կարողացան ետ գալ հայրենիք, սակայն, ցավոք սրտի, շատերն էլ առ այսօր շարունակում են մնալ հակառակորդի երկրում և նրանց ճակատագրերը դեռևս անհայտ են։

Կառավարությունը պնդում է, որ այդ հարցով զբաղվում են և լիահույս են, որ առաջիկայում կկարողանաշն բոլորին վերադարձնել։ Գերիներից մեկի՝ Վիգեն Էուլջեքյանի մասին որոշակի տեղեկություն է հայտնել Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշել է, որ Վիգենը Բաքվում դատապարտված է քսան տարվա ազատազրկման։ Օրերս հայտնի է դարձել, որ Վիգենի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել և վերջինիս տեղափոխել են հիվանդանոց։

«Վիգենը լուրջ առողջական խնդիրներ ունի և քանի որ հայ ռազմագերիներն այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն, մնում է հուսալ, որ Լիբանանի կառավարությունը, ինչպես Մարալ Նաջարյանի դեպքում, կզբաղվի իր քաղաքացու փրկությամբ»,-նշել է Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ Վիգենը Մարալ Նաջարյանի ընկերն է։ Նրանք միասին էին գերեվարվել, սակայն Մարալն այժմ հայրենիքում է։


Понравилась статья? Поделиться с друзьями: