Բնության գործերն անքննելի են և անգամ այն դեպքում, երբ գարունն արդեն վերջանում է, սակայն տաքություն ու ջերմություն չկա։ Բնությունն այդպես է ցանկացել, և ի՞նչ կարող է անել մարդը։

Հայսատանի քաղաքացիներն ուղղակի տենչում են արևին։ Բայց արևն ուշանում է։ Հանրությունն ուշի ուշով հետևում է Գագիկ Սուրենյանի կանխատեսումներին, սակայն տաք հոսանքների մասին նա դեռևս չի հայտնում։

Փոխարենը շարունակում է իր հարթակում բնության հրաշալի կադրեր ներկայացնել, որոնք ֆիքսում և իրեն են ուղարկում քաղաքացիները։

Բնությունն ամենուր ու ամեն վայրկյան է գեղեցիկ, այն միայն նկատել է պետք։ Հենց այս գաղափարախոսության մասին է Գագիկ Սուրենյանի բնապատկերների թեմատիկայով հրապարակումները։ Այս անգամ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է «գարնանային» տեսարան Արագածի լանջից, որտեղ ձնծաղիկների տեղատարափ է, որոնք պատված են սառույցով։

Լուսանկարի հեղինակը Գևորգ Գասպարյանն է, որն էլ հանրայնացրել է Սուրենյանը և կից գրել․ «Գարունը Արագած լեռան լանջերին»։ Լուսանկարը՝ նյութին կից։