Գարին ու Սոնան նոր, հրաշալի երգի պրեմիերա են ներկայացրել


Գարիկն ու Սոնան մշտապես աչքի են ընկնում իրենց երաժշտական յուրահատուկ ճաշակով։ Գաղտնիք չէ, որ Գարիկ Պապոյանը ռոքի սիրահար է։

Նա հրաշալի ստեղծագործություններ է ներկայացնում երաժշտության այդ ժանրում։ Իսկ Սոնան հայկական ժողովրդական երգերը իր թավշյա, գեղեցիկ ձայնով համադրում է ռոքային երաժտության հետ, իսկ արդյունքն ուղղակի հիացնող է լինում։ Գարիկի և Սոնայի համագործակցությունը մեծ ջերմությամբ է ընդունվում հանության կողմից։

Եվ ահա նրանք կրկին հանդես են եկել նոր աշխատնքով, որն անմիջապես սիրվել է բոլորի կողմից։ Երգը կոչվում է «‎Wake up, հարսներ»։ Նրանք օգտագործել են Սերժ Թանկյանի (System Of A Down Chop Suey) հայտնի երգը և հայկական «‎Մոկաց հարսներ»-‎‎ը։

Նրանք հիացրել են հանրությանը։ Շատ կարճ ժամանակամիջոցում Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի համատեղ աշխատանքը հազարավոր հավանումների և դիտումների է արժանացել, իսկ մեկնաբանություններում օգտատերերն արտահայտել են իրենց հիացմունքը։

Նրանց հրաշալի աշխատանքն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։ ‎‎


Понравилась статья? Поделиться с друзьями: