Գառնու տաճարն այսքան շլացնող դուք դեռ չեք տեսել․ լուսային էֆեկտներ, վառ գույներ․ ուղղակի ապշեցուցիչ է


Եվրոպայի բռնցքամարտի բացման արարողությունն ասես ստվերեց իր շուրջն ամեն բան։ Սակայն  ոչ պակաս գեղեցիկ մի միջոցառում էլ կայացել է Կոտայքի մարզում։

Գառնու տաճարն ուղղակի ցնցող տեսք է ունեցել։ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացվել է  «Գույն և երաժշտություն» լուսաձայնային ինստալյացիա-ցուցադրությունը։

Այդ ընթացքում Գառնու տաճարի ճակատային սյուներին ներկայացվել են  Ազգային պատկերասրահի հավաքածուի մի շարք բարձրարժեք ստեղծագործությունների թվային պատկերները: Տեսարանը շլացրել է ներկաներին։ Միջոցառումն ուներ ուսուցողական բնույթ և նպատակ։

Այն աննկարագրելի գեղեցիկ է եղել և տաճարն ուղղակի փայլել է արտառոց գեղեցկությամբ։ Նրա հինավուրց գեղեցկությունն է՛լ ավել է ընդգծվել։

Նյութին կցված լուսանկարները կարող եք դիտել և վայելել չնաշխարհիկ գեղեցկություն ունեցող տեսարանները։

Ներկաններն ուղղակի վայելել են անիարական գեղեցկությամբ օժտված այս տեսարանները։

Մարդկային երևակայությունն ու մտքի թռիչքը սահմաններ չի ճանաչում։ Առաջարկում ենք վայելել մեկը մյուսից գեղեցիկ պատկերները։


Понравилась статья? Поделиться с друзьями: