Ցուցարաները վերջին ճիգերն են գործադրում, փորձում շարունակել հանարահավաքները և ինչպես իրենք են պնդում՝ փրկել Արցախը։ Քաղաքացիներից շատերին նյարդայնացնում են այս հանրահավաքներն ու ցույցերը և ընդդիմության քայլերում իմաստ չեն տեսնում։

Հաշվի չառնելով այս ամենը՝ ընդդիմությունը շարունակում է հանրահավաքները Ֆրանսիայի հրապարակում։ Մի խումբ ցուցարաներ այսօր մտել են մետրո և փորձել ակցիաներ իրականացնել մետրոյի կանգառներում։

Սակայն նրանք տապալվել են, քանի որ քաղաքացիները մերժեցին նրանց, բղավեցին և մեղադրանքներ հնչեցրեցին նրանց հասցեին։

Մի քանի քաղաքացիներ շարունակ բղավում և պնդում էին, որ սահմանին զինվորի կողքին կանգնելով միայն կարող էին փրկել Արցախը։ Երիտասարդ քաղաքացին բարկացած ասում էր․ «Գայիք, սահմանին կողքներս կանգնեիք, ո՞ւր էիք»։ Եվ, իրավամբ, Արցախը Երևանում այն էլ մետրոյում փրկելը, մեղմ ասած, անիրական է թվում։

Եվ վերջ ի վերջո մետրոյի ուղևորները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և բնավ հարկ չկա այդչափ չարությամբ լցվել դիմացինի նկատմամբ։ Այս մասին մանրամասն դիտեք ստորև։