Որքան էլ երկար և անհամբերությամբ ենք սպասում տաք, արևոտ, ամառային եղանակին, այն այնքան շարունակում է ցուրտ ու տեղումնառատ մնալ։

Քաղաքացիները որևէ գործ պլանավորելիս՝ առաջնահերթ աչքի են անցկացնում եղանակի տեսությունը և ամեն գործ կապվում է եղանակի հետ, անգամ տրամադրությունը։ Բոլորս էլ օրը սկսում և ավարտում ենք եղանակի մասին տեղեկատվության որոնմամբ և սեփական վերլուծությամբ։

Եղանակի տեսությունը, սակայն, խոստումնալից չէ և անձրևոտ օրերը շարունակական են։ ՀՀ մարզերում նույնիս կան տեղանքներ, որտեղ ձյուն է տեղում, այո՛, ձյուն մայիսի քսանհինգին, երբ վաղուց արդեն ամռան շունչը պետք է զգայինք։

Իսկ Գագիկ Սուրենյանը համացանցային իր հարթակում տարածում է մի տեսանյութ, որը, մեղմ ասած, հուսադրող չէ։ Տեսանյութում ձյուն է տեղում։

Կից գրառման մեջ Սուրենյանը մանրամասնել է․ «Այսօրվա առավոտը Արագածոտնի մարզի Գյուղ Հնաբերդում»։ Տեսանյութը կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։