Շաբաթներ առաջ Ծառուկյանների ընտանիքում մեծ տոն էր, քանի որ ընտանիքի զավակներից Նվերը ընտանիք էր կազմում։ Նվերն ամուսնացել է իր սիրելիի՝ Արփիի հետ։ Հարսանեկան արարողությունից տարբեր դրվագներ մի քանի օր շարունակ լրատվականների լուսաբանման առաջին էջերում էր։

Արփին Բակուր Ավետիսյանի դուստրն է։ Լրատվամիջոցների ուշադրությունից չէր վրիպել, թե ինչքան հմայիչ ու գեղեցիկ է հարսնացու Արփին։ Արփին հարսանեկան արարողության ժամանակ գեղեցիկ պար է պարել իր հայրիկի հետ։

Յուրաքանչյուր հայրիկի կյանքում դստեր ամուսնությունը մի առանձնահատուկ կարևորություն և արժեք ունի։ Ամեն մի հայր յուրովի է ապրում պահի նշանակությունն ու կարևորությունը։ Արփիի և հայրիկի համատեղ պարում այնքան արտահայտիչ է երևում հայրական այն անափ բերկրանքը, որ ունենում է ամեն մի ծնող՝ զավակին նոր ընտանիք ուղարկելով։

Այդ դրվագն անչափ հուզիչ է և գրավել է նաև շատերի ուշադրությունը։ Արփիի և իր հայրիկի անչափ գեղեցիկ և սրտառուչ պարը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։